Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նիկոլի «պուլտը» Էրդողանի ու Ալիևի ձեռքում է

Նիկոլի «պուլտը» Էրդողանի ու Ալիևի ձեռքում է
10.05.2024 | 17:02

Երբ 2020 թվականի նոյեմբերին Նիկոլի իշխանությունը մազից էր կախված, ու ինքն էլ բունկերից քիթը չէր հանում, առաջինը Նիկոլի քամակը պահեցին Թուրքիան ու Ադրբեջանը: Հիմա, երբ ժողովուրդը նորից ոտքի է կանգնել ու Նիկոլի հրաժարականն է պահանջում, կրկին ազգադավի հետևից հայտնվել են մեր թշնամիների ականջները: Ու այնպես չի, որ դրանք միայն այսպիսի օրերին են երևում: Թուրքերի պահանջով է Նիկոլը «հայոց»-ը Հայաստանի վերածում, այդ նրանց պլանով ու առաջարկներով է հիմա սահման գծվում: Նրանք են Նիկոլին պարտադրում Սահմանադրությունը փոխել, Զինանշանը, ուրանալ Ցեղասպանությունը և մեր հերոսներին:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ